Եղիշե Չարենց (նախագիծ)

Առաջադրանք 1

Կարս-Երևան վիրտուալ ճամփորդություն ընթացքում մի քանի կանգառներ կան: Փորձիր պարզել` ի՞նչ կանգառներ են, տեղեկությունները բանավոր ներկայացրու դասարանում:

Եղիշե Չարենցի ո՞ր բանաստեղծությունն է հնչում տեսանյութում: Հենց այդ բանաստեղծությունն էլ սովորիր անգիր:

Առաջադրանք 2

4-6 նախադասությամբ արձակ ձևակերպիր «Տաղ անձնականի» բովանդակությունը:

Հավաքիր տեղեկություններ Եղիշե Չարենցի ծննդավայրի, Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցու, Կարինե Քոթանճյանի մասին (չմոռանաս աղբյուրը նշել) և բանավոր ներկայացրու դասարանում:

Առաջադրանք 3

Պարզիր՝  ումն է նվիրված «Էմալե պրոֆիլը Ձեր» շարքը, հավաքիր տեղեկություններ, ներկայացրու դասարանում:

Շարքից անգիր սովորիր քեզ դուր եկած բանաստեղծությունը:

Առաջադրանք 4

Նայեք մեդիափաթեթի «Տեսադարան» բաժնի տեսանյութերը, ընտրեք որ տեսանյութն ուզում եք ու գրավոր ներկայացրեք այն՝ նշելով առավելություններն ու թերությունները:

Առաջադրանք 5

«Տեսադարան» բաժինը համալրման կարիք ունի: Ընտրեք այնպիսի բանաստեղծություն, որը ներառված չէ բաժնում, ձայնագրվեք, տեսանյութ պատրաստեք:

Առաջադրանք 6

Մեդիափաթեթը կազմվել է 2010-2013 թթ-ին՝  սովորողների ջանքերով ու առաջարկներով: Հնարավորինս մանրամասն ծանոթացեք խնդրեմ «Եղիշե Չարենց» մեդիափաթեթին: Ձեր կարծիքով` ինչ բաժինների պակաս է զգացվում: Խնդրում եմ հանդես գալ կոնկրետ առաջարկներով՝ փորձելով հիմնավորել ասված խոսքը: Նախապես շնորհակալություն:

7. Թեմայի ամփոփում

1. Գրեք, թե՝ 

ա. Ի՞նչ  բանաստեղծություններ կարդացիք Չարենցից

բ. Ձայնադարանից և Երգադարանից ի՞նչ  լսեցիք

գ. Տեսադարանից և  Ֆիլմադարանից ի՞նչ նայեցիք

դ. Ո՞ր բանաստեղծությունները սովորեցիք անգիր

ե. Ի՞նչ  կարդացիք կամ իմացաք Չարենցի մասին

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s