Ղազարոս Աղայան
Ծնվել է ապրիլի 4–ին, Բոլնիս–Խաչեն (այժմ՝ Վրաստանում) հայաբնակ գյուղում։
Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղիքահանա Տեր-Պետրոսի մոտ։ 1853-ին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, մեկ տարի հետո ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։
Աշխատել է որպես գրաշար Թիֆլիսում, Մոսկվայում և Պետերբուրգում։ 1867-ին վերադարձել է Անդրկովկաս, եղել է Էջմիածնի տպարանի կառավարիչ, խմբագրել «Արարատ» ամսագիրը (1869-70)։ Դասավանդել է Ախալցխայի,Ալեքսանդրապոլի, Երևանի, Շուշվա դպրոցներում (1870–1882), եղել Վրաստանի և Իմերեթիայի հայկական դպրոցների թեմական տեսուչ։ Աշխատել է «Փորձ» հանդեսի խմբագրությունում որպես քարտուղար, գործուն մասնակցություն ցուցաբերել «Աղբյուր» մանկական պատկերազարդ ամսագրի խմբագրմանը։ 1895-ին ձերբակալվել է հնչակյան կուսակցությանը պատկանելու մեղադրանքով, աքսորվել Նոր Նախիջևան, ապա՝ Ղրիմ (1898-1900)։ Այնուհետև մինչև կյանքի վերջը եղել է ցարական ժանդարմերիայի հսկողության տակ։ 1902-ի մայիսին տոնվել է Աղայանի գրական գործունեության 40-ամյակը։ 1905-ին մասնակցել է Թիֆլիսի հոկտեմբերյան ցույցին՝ ցարին տապալելու կոչ արել։ Մահացել է 1911 թ. հունիսի 20-ին, Թիֆլիսում։
Առաջադրանք 2
Ինչպես այն ժամանակ էր մեր դպրոցում էլ չկա ծեծ: Մենք էլ ենք զբաղվում հանրոգուտ աշխատանքով: Մեր ուսուցիչներն էլ են ոչ այնքան քաղցր որ կուլ տաս և ոչ այնքան դառը որ թքես: Ինչպես նաևմերն էլ է երկսեռ դպրոց:
Առաջադրանք 3
Ղազարոս Աղայանը ծնվել է Բոլնիս-Խաչեն գյուղում, որը այժմ գտնվում է Վրաստանում: Ղազարոս Աղայանը եղել է մեծ գրող և աշուղ, նրան հայոց Անդերսն են կոչել: Նա հայ դպրոցի առաջին դարվիշն էր: Նրա գրած հիանալի դասագիրքը կրթել է երեխաներին:170 տարի հետո նա մեկ է մեզ հետ է իր պատմվածքներով և հեքիաթներով: Նա ներկայացավ որպես վիպերգող, հրապարակախոս, հայախոսության վարպետ, լեզու մշակող, լեզու դասավանդող, դպրոցական ուսուցիչ և այլն: Մահանալուց առաջ նա ցանկացել էր, որ իրեն թաղեն իր ծննդավայրում, բայց նրան թաղեցին Թիֆլիսի Խոջի վանքում: Նրա համար գրելը սրբազան մի բան էր, շատ անգամներ է պատմել նա Հովհանես Թումանյանին:
Ամեն տարի Բոլնիսցիները նշում են հայ գրողի ծննդյան օրը: Այտեղ են գալիս մարդիկ Վրաստանի տարբեր տեղերից և Հայաստանից ու մեծ շուքով նշում նրա ծննդյան օրը:
Առաջադրանք 4
«Երբ մարդը խիղճ չունի, մեռածի հաշվում է»
Գործակատարը ուզում է ասել, որ, եթե մարդը խիղճ չունի ապա ում է պետք անխիղճ մարդը: Մարդը պետք է գոնե մի քիչ խիղճ ունենա, որպեսզի կարենա հանգիստ ապրել: Օրինակ հեքիաթի վերջում թագավորը երեք անգամ հանրձրեց վաճառականին թե նա այլևս ասելու բան չունի, իսկ վաճառականը երեք անգամ անխղճորեն կրկնեց` ոչ, կախեք նրան: Հետո թագավորը այդ նույն հարցը երկու անգամ տվեց գործակատարին, իսկ նա լուռ էր, երբ թագավորը երրորդ անգամ տվեց այդ հարցը, նա խղճալով վաճառականին և իր երեխաներին, որպեսզի նրանք անհեր չմեծանան, խնդրեց թագավորին, որպեսզի չկախեն վաճառականին: Վաճառականը անխիղճ էր և նա մահվան եզրին էր, իսկ գործակատարը խղճաց և հարստացավ:
Խիղճը իմ կարծիքով մարդու կյանքի մին մասն է: Եթե խիղճը չլիներ մարդիկ կարող էին անխղճորեն ոչնչացնել ամբող բուսական և կենդանական աշխարհը: Այդ խիղճն է, որ մարդը որսորդության ժամանակ ձագեր ունեցող կենդանիներին չի սպանում: Այդ խիղճն է որ մարդիկ մտածում են բնության մասին և չեն այրում այն չեն ոչնչացնում այն ամբողջովին: Եվ եթե այդ ամենը չլիներ մարդիկ սովից կմեռնեին:
Առաջադրանք 5
1.Իմ աշխհարի մութ կողմը մեկն է: Այնտեղի բոլոր մարդիկ շատ աշխատել չեն սիրում: Իմ աշխարհի լույս կողմերից է հետաքրքրությունը, և այլն:
2.Իմ կարծիքով այնտեղ արդար մարդ չի մնացել և սանդուղքը անհետացել է, եթե նորից արդար մարդիկ հայտնվեն ապա սանդուղքը նորից կերևա:
Առաջադրանք 6
1.Խոսքը ներվոտության և մտավոր հոգնածության մասին է:
2.Ներվոտությունն առաջացել է պատմական նշանավոր դեպքերից, որոնք ցնցեցին մի շարք սերունդների մտքերը:
Մտավոր հոգնածությունը առաջացել է ժամանակակից դպրոցի և կրթական սիստեմի պատճառով, գլխավորապես գիմնազիաների և համալսարանների պատճառով:
3.Ղազարոս Աղայանը առաջարկում է արմատական դպրոցը և սոցիալական կյանքի ավելի արդար և խելացի կազմակերպությունը: