Մեր երթուղին

10576778_722799581125911_111588241_oԵրևան-Հրազդան-Ներքին Գետաշեն-Վերին Գետաշեն-Մադինա- Սելիմի լեռնանցք-Արենի-Արարատ-Արտաշատ- Մասիս- Երևան

Առաջին կանգառը եղավ Սևանա լիճը: Գողտրիկ ափ, առանց անճաշակ շինությունների: 

Կանգառ երկրորդ՝ Ներքին Գետաշեն գյուղ, մուտքը տպավորիչ չէր, բայց առաջ շարժվելով՝ պատկերը փոխվում էր. փոքրիկ, կոկիկ գյուղ, պտղատու ծառերով:  Այստեղ էր գտնվում Կոթավանք եկեղեցին, որի վերանորոգումը արագ թափ էր ստացել:

Կանգառ երրորդ՝ Մադինա գյուղ: Մադինան առանձնանում էր վերանորոգված տներով, հետաքրքիր արահետներով,  ձորով և իհարկե կոնաձև վեր բարձրացող հրաբախային սարով՝ Արմաղանով:
«Սեբաստացիները երբեք նույն ճանապարհով ետ չեն վերադառնում»,- ասում է տիար Բլեյանը:
Վերադաձանք Սելիմի լեռնացքով, որը այս օր կոչվում է Վարդենյաց լեռնանցք:
Կանգառ Քարվանսարայում. վերևից երևում էին ոլորապտույտ ճանապարհները,  որոնք իջնում են դեպի Եղեգիսի կիրճ: Գետափ գյուղով անցանք, հասանք Շատին,  որտեղից ճանապարհը բաժանվում էր երկու մասի՝ դեպի Երևան և դեպի Արատեսի վանք, Սմբատաբերդ: Մենք  շարժվեցինք առաջ՝ դեպի Երևան տանող ճամապարհով՝ Արփայի հովիտով, որը երկու կողմերից մերթընդմերթ  եզրավորվում էր ծալքավոր ժայռերով:
Մտանք Արարատի մարզ: Առջևում Արարատ լեռն է,  անցնում ենք Արարատյան դաշտով: Շատ է տարբերվում Արարատյան դաշտը Մադինայից, Գետաշենից, Գետափից, Արենիից՝ ամայի և անմշակ հողատարածքներ, կիլոմետրեր ես անցնում և երբեմնի պտղատու այգիները վերածվել էին գորշ և անճաշակ շինություններով ծածկաված տափաստաների…
Արտաշատ, Մխչյան, Մասիս, Երևան:
Այսպիսին էր Էկոհայրենագիտական ակումբի ճամփորդական երթուղին:

1 thought on “Մեր երթուղին

  1. Уведомление: Էկոկրթական փոխանակման ծրագրեր | Իմ Էկոաշխարհը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s