Արտաքին քաղաքականություն և միջազգային հարաբերություններ

Արտաքին քաղաքականությունը և միջազգային հարաբերությունները – «Արտաքին քաղաքականություն»հասկացությունը: Էությունը, կառուցվածքը, գործառույթները: «Միջազգայինհարաբերություններ» հասկացությունը: Միջազգային հարաբերությունների ստեղծման պատմությունը: Միջազգային կազմակերպությունների դերը: ՄԱԿ կառուցվածքը և գործառույթները: 



Քաղաքականությունն իրենից ներկայացնում է բազմանախագծային սոցիալական երևույթ, որը կարելի է դիտարկել որպես հասարակության գիտակցված ինքնակարգավորում։ Գոյություն ունի տարբեր տեսական ուղղությունների կողմից առաջարկվող քաղաքականության բնորոշումների մի ամբողջ շարք, որոնցում ընդգծվում է քաղաքականության գործունեության հիմնական տեսանկյուններից որևէ մեկը` իրավական, տնտեսական, հոգեբանական, սոցիալական, մարդաբանական և այլն։
Արտաքին քաղաքականությունը երկրների միջև առկա հարաբերություններն են, որոնք բխում են որևէ երկրի շահերից։ Արտաքին քաղաքականությունը կարգավորում է տարբեր երկրների կամ ժողովուրդների միջև հարաբերությունները։ Կողմերն օգտագործում են տարբեր մեթոդներ և միջոցներ՝ ի շահ իրենց սկզբունքների և նպատակների։
Երկրների միջև հարաբերությունները, ինքնիշխան պետությունների, միջկառավարական կազմակերպությունների, միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և միջազգային ձեռնարկությունների դերը ուսումնասիրող դիսցիպլինա է։
Միջազգային հարաբերությունները գիտական և հանրային քաղաքականության ոլորտ են և այն կարող է լինել պոզիտիվ և նորմատիվ, քանի որ վերլուծում և սահմանում է պետության արտաքին քաղաքականությունը։ Որպես քաղաքական գործունեություն՝ միջազգային հարաբերությունները հայտնի են դեռևս հույն պատմաբան Թուկիդիդեսի ժամանակվանից (մոտ. Ք.Ա 460-395): 20-րդ դարի սկզբին միջազգային հարաբերությունները դարձավ գիտության առանձին ճյուղ քաղաքագիտության մեջ։ Կարելի է ասել, որ այն իր մեջ ներառում է նաև այլ գիտությունների տարրեր:
Միջազգային կազմակերպությունները դրանք պետական միավորումներ են միջազգային իրավունքի և միջազգային պայմանագրի հիման վրա, որոնք համագործակցում են՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական, տեխնիկական, իրավական և այլ ոլորտներում, որտեղ կա այդ համակարգի անհրաժեշտությունը:
Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) զգալի արդյունքներ չտվող Ազգերի Լիգային փոխարինելու եկած կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ նմանատիկ մեկ այլ ընդհարումից խուսափելու նպատակով։ Հիմնադրման տարիներին ՄԱԿ-ին անդամակցում էին 51, այժմ 193 երկրներ։ ՄԱԿ-ի գլխամասերը գտնվում են Մանհեթենում, Նյու Յորքում: Գլխավոր գրասենյակները գտնվում են Ժնևում, Նայրոբիում ու Վիեննայում: Կազմակերպությունը ֆինանսավորվում է անդամ երկրների գնարկված ու կամավոր նվիրատվություններով։ Նպատակն է՝ պահպանել միջազգային անվտանգությունն ու խաղաղությունը, բարձրացնել մարդու իրավունքների իրազեկությունը, խթանել հասարակական ու տնտեսական զարգացումը, պահպանել շրջակա միջավայրը, հումանիտար օգնություն տրամադրել սովի, բնական աղետների ու զինված հակամարտությունների դեպքերում։

Օգտագործված աղբյուրներ՝
https://hy.m.wikipedia.org/wiki/Արտաքին_քաղաքականություն

https://hy.m.wikipedia.org/wiki/Միջազգային_հարաբերություններ

https://hy.m.wikipedia.org/wiki/Քաղաքականություն

https://hy.m.wikipedia.org/wiki/Միավորված_ազգերի_կազմակերպություն

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s