Քաղաքագիտություն

Ինչ է ուսումնասիրում քաղաքագիտությունը – Պետությունը քաղաքական համակարգի առաջնային ինստիտուտ։ Պետության բնութագրիչները, տարրերը, խնդիրները: Պետություն։ Իշխանություն հասկացությունը, քաղաքական իշխանություն։ Իշխանության լեգիտիմության հարցը։ 

Քաղաքագիտություն կամ Քաղաքական գիտությունը գիտություն է քաղաքականության վերաբերյալ, ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների, պետության և այլ կառույցների հետ, ուսումնասիրում է նաև պետության վարած քաղաքականությունը և դրա նպատակահարմարությունը առանձին ոլորտներում։
Պետությունը քաղաքական համակարգի գլխավոր ինստիտուտն է: Պետության տեղը, դերը և նշանակությունը որոշվում են պետության ձեռքում քաղաքականության միջուկը կազմող իշխանական լիազորությունների և ռեսուրսների առավելագույն կենտրոնացմամբ, որը նրան հնարավորություն է տալիս արդյունավետ իրականացնել հասարակության կառավարման հիմնական գործառույթները: Պետությունը քաղաքական ամբողջություն է, որը ստեղծվում է էթնիկական կամ բազմազգ ընդհանրությամբ, հաստատված է որոշակի տարածքի վրա, որտեղ գործում է քաղաքական էլիտայի կողմից սահմանված իրավական կանոնակարգը` իր մենաշնորհը դարձնելով ինստիտուցիոնալացված իշխանությունը և հարկադրանք կիրառելու օրինական իրավունքը: «Պետություն» հասկացությունը օգտագործվում է լայն և նեղ իմաստով: Լայն իմաստով պետությունը պետականորեն ձևավորված քաղաքացիների միություն է, ընկերակցություն: Նեղ իմաստով պետությունը հասարակությունից տարբերվող, նրան դիմակայող բարձրագույն իշխանության կազմակերպություն է, ինստիտուտների համակարգ:
«Պետությունը կարգուկանոնի պահպանման մասնագիտացված և խտացված ուժ է: Պետությունը հաստատություն կամ հաստատությունների շարք է, որի գլխավոր խնդիրը կարգուկանոնի պահպանությունն է: Պետությունը գոյություն ունի այնտեղ, որտեղ կարգուկանոնի պահպանության մասնագիտացված օրգանները, ինչպես, օրինակ, ոստիկանությունն ու դատարանը, անջատվել են հասարակական կյանքի մյուս ոլորտներից: Դրանք էլ հենց պետությունն են»։
«Պետությունը հատուկ և բավականին կայուն քաղաքական միավոր է, որը ներկայացնում է բնակչությունից առանձնացած իշխանության և ադմինիստրացիայի կազմակերպությունը, հավակնում է սահմանված տարածքը և բնակչությանը (առանց վերջինիս համաձայնության) կառավարելու (գործողությունների կատարման պահանջի) գերագույն իրավունքին և ունի դրա համար անհրաժեշտ ուժ և միջոցներ»։
Իշխանություն, հեղինակություն, իրավավարչական կամ քաղաքական միավոր։ Որպես հեղինակություն առաջանալով մարդկային հասարակության արշալույսին՝ հասարակական արտադրությունը կազմակերպելու նպատակով ձգտել է իր կամքին ենթարկել, կարգավորել ու կառավարել հասարակության անդամների գործողություններն ու փոխհարաբերությունները։ Իշխանությունը ներկայացրել են տոհմացեղային ընտրովի ավագները՝ առաջնորդները։ Դասակարգերի ծագումը, քայքայելով տոհմացեղային արյունակցական կապերը, առաջնորդների բարոյական հեղինակությունը փոխարինել է համընդհանուր հեղինակության իշխանությամբ, որն արդեն առանձնացել, վեր է կանգնել հասարակությունից, ընդունել դասակարգային բնույթ և աստիճանաբար դարձել ժառանգական։ ժառանգականությունը սակայն վերացվել է կապիտալիստական հասարակությունում, որում բուրժուազիան հաստատել է իր տիրապետությունը։
Լեգիտիմությունն այն իշխանության բնութագիրն է, որն ընդունում են զանգվածները և հենվում իշխանության կարգադրություններին նրանց կամովին ենթարկվելու սկզբունքի վրա: Ի տարբերություն լեգալության, որը միայն պետական փաստաթղթերում իշխանության իրավաբանական ամրագրումն է և բնորոշ է ներկայիս գրեթե ցանկացած քաղաքական իշխանության՝ խոսքն իշխանության հասարակական ճանաչման, վստահության և աջակցության մասին է:
«Լեգիտիմություն» տերմինը ծագել է XIX դ. առաջին կեսին և արտահայտում էր միապետի, որպես գերագույն իշխանության միանձնյա կրողի, իշխանության վերահաստատման անհրաժեշտությունը: Սակայն լեգիտիմության հիմնավորման պահանջը ծագել է ավելի վաղ: Միջին դարերում դա եկեղեցու գերիշխանության ընդունումն էր: Թովմա Աքվինացին և Հովհան Սոլսբերցին փորձում էին հիմնավորել, որ միակ օրինական իշխանությունը եկեղեցու իշխանությունն է:
Մեր օրերում լեգիտիմությունը քաղաքակիրթ իշխանության պարտադիր հատկանիշն է: Այս կամ այն իշխանության և, իհարկե, կառավարող խմբի լեգիտիմության կամ ոչ լեգիտիմության հարցը հնարավոր չէ լուծել միանշանակ ձևով: Խնդիրները լեգիտիմության չափանիշների, հիմքերի և սկզբունքների մշակումն է: Ըստ էության լեգիտիմության հիմքերը սոցիալական հնչեղություն ունեցող պատճառներն ու համգամանքներն են, որոնք հիմնավորում են մարդկանց տվյալ խմբի իշխելու իրավունքը:

Օգտագործված աղբյուրներ՝

https://hy.m.wikipedia.org/wiki/Քաղաքագիտություն#
https://arsennazoyan.wordpress.com/2014/01/25/պետություն/
https://hy.m.wikipedia.org/wiki/Իշխանություն
http://civilngo.com/լեգիտիմ-քաղաքական-իշխանության-բնորո/
https://hy.m.wikipedia.org/wiki/Պետություն

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s