Ավետիք Իսահակյան

Ուսումնական փաթեթ

Անգիր սովորել 2 բանաստեղծություն

«Մի մրահոն աղջիկ տեսա», «Ռավեննայում», «Հավերժական սերը», «Սաադիի վերջին գարունը», «Լիլիթը»

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. հոկտեմբերի 30-ին Ալեքսանդրապոլի գավառի Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի անունը՝ Իսահակյան։Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թ. ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։1919-1921 թթ., 

Իսահակյանը գործուն մասնակցություն է ունեցել Դաշնակցության Նեմեսիս գործողության նախապատրաստման և կազմակերպման աշխատանքներին։ Իսահակյանի տանը բազմիցս է խոսվել Սողոմոն Թեհլերյանի մասին։ Նույնիսկ որոշ կարծիքների համաձայն, Թալեաթի սպանությունը նախապես հանձնարարված է եղել Իսահակյանին։ Այդ ժամանակահտվածում, Իսահակյանը Բեռլինում բազմիցս հանդիպել է Սողոմոն Թեհլիրյանին և միասին զննել են Թալեաթի լուսանկարները։

1926 թ. Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստանը։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը» 1928)։ Վերադարձավ արտասահման 1930 թ և ապրեց այնտեղ մինչ 1936 թվականին՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։ 1936 թվականին բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք[8]։

Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ (1946), 1946–1957 թթ. Հայաստանի գրողների միություն նախագահն էր։ Մահացել է 1957 թ. հոկտեմբերի 17-ին։ Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։ 1963 թ. հոկտեմբերի 31–ին Երևանում բացվել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան։

Բանաստեղծություն՝ 

Մի մրահոն աղջիկ տեսա

Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին,

Հորդ մազերը — գետ գիշերվա,

Եվ հակինթներ՝ ականջին՛
Աչքերը սև — արևներ սև,

Արևների պես անշեջ,

Գալարում էր մեջքը թեթև

Ծաղկանկար շալի մեջ:
Աչքս դիպավ աչքի բոցին,

Ու գլուխըս կախեցի.

Ժպտաց ժպտով առեղծվածի,

Հավերժական կանացի:
Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.

Տառապանքս փորձ ունի.-

Մի մրահոն կույս էր քեզ պես,

Կոտրեց սիրտս պատանի…
Վերլուծություն՝

Ես շատ եմ սիրում այս բանաստեղծությունը, այն շատ գեղեցիկ է։

Պատանեկան տարիներին բանաստեղծը սիրել է մաքուր ու անաղարտ սիրով։ Բայց սերը երջանկության հետ բերել է նաև ցավմու դառնություն կոտրել պատանու սիրտը, փշրել երազանքները։ Արդեն հասուն տարիքում Ռիալտոյի կամրջին նորից հայտնվում է առեղծվածային կինը, ժպտում, սակայն բանաստեղծն այլևս չի հավատում կանանց։

Оставьте комментарий