Մուշեղ Գալշոյան վերլուծություն

Գալշոյանի պատմվածքները յուրահատուկ են իրենց գեղեցկությամբ, պարզությամբ ու անմեղությամբ, <<Կանչը>> նույնպես բացառություն չէ: Շատ հրաշալի պատմվածք, որի ցանկացած դրվագ այնքան պատկերավոր է, որ մի պահ քեզ պատմվածքի մի մասն ես պատկերացնում: Գյուղացի մարդկանց մտածելակերպը շատ ազնիվ է, և բնականաբար ազնիվ է նաև սերը, խոսքը: Ազնիվ սիրով սիրահարվել էր Զորոն Ալեին: Բայց կարճ տևեց երջանկությունը.<< — էդ օր,- հենց պառավը հայտնվեց, Զորոն շարունակեց խոսքը,- էդ գարնան օր, որ Մարութա բարձրիկ վանք քու սերն ճիրեց մեջ իմ սրտին, Ալե՛, քու բոյ, ա՜յ, էսքան էր,- մի թիզ կտրեց գետնից:- Իմացա՞ր: էն օր ես ուշքի եկա, որ Ալեն՝ բոբիկ ու շաղոտ ոտքերով Ալեն, ծաղկեպսակով Ալեն, իմ Ալեն է: Իմ Ալեն է ու իմ Ալեն է: Իմացա՞ր… էն օր Մարաթուկ սեր տվեց, հըմը մեկել օր անօրենները խլեցին… Բորենին ընկավ մեջ մատղաշներին, ավեր ու կոտորում, առ ու փախ ու ալան-թալան էղավ ու արևի խավարում էղավ… արևի խավարում էղավ, Ալե՛, ու ես ու դու կորցրինք զիրար… Իմ խոսք ճշմարի՞տ է, իմ հոգին:

— Քու խոսքը կոտորումի մասին չէ՞, ախպե՛ր Զորո:

— Կոտորումի մասին է ու… սիրո մասին է, Ալե՛:>>
Նրանք իրար մոռացան մտքով, բայց ոչ հոգով:

 Հիսունհինգ տարի հետո նորից հանդիպեցին իրար: Հադիպեցին և կարծես իրար հետ ապրած պահերը վերհիշեցին: Միմյանց գրկում իրենք իրենց նորից երեխա զգացին: Դրանից հետո ամեն մեկը գնաց իր տուն, իր ընտանիք: Բայց Զորոյի մտքից դուրս չէր գալիս Ալեն, և նա մտածեց, որ տուն սարքել է, երեխաներ ծնել, դաստիրակել է, իր նպատակին հասել է և կարելի է, որ իր կյանքի վերջին ժամանակը ապրի իր համար և իր Ալեի հետ:

<< Տղան օգնեց մորը, բերեց քեռի Զորոյի կողքին նստեցնելու: -Յա՜, Մարաթուկ:- Զորոն ոտքի կանգնեց ու պառավին գիրկն առավ: Հետո պառավը դեմքը սեղմել էր ծերունու կրծքին, իսկ Զորոն խոնարհել էր գլուխը, այտը հպել Ալեի մազերին և շեղ ու կիսախուփ նայում էր պատուհանից դուրս ու երգեցիկ կանչում. -Ալեե՜ե… Ալե, իմ հոգին, Ալեեեե՜…>>

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s