Իմ անհատական պլանը

Իմ անհատական պլանը երկրորդ կիսամյակում կազմված է մաթեմատիկայից, ֆիզկուլտուրայից և աշխարհագրությունից, ինչպես նաև «Ցտեսություն» նախագծից ու ինքնակրթության ժամերից։ Դեկտեմբերին հանձնել եմ ավարտական երկու քննությունները, ու հիմա շատ հարմար է, որ միայն այս երեք առարկան եմ անցնում։ Իմ դասացուցակում ունեմ 12 ժամ մաթեմատիկա, դրանից լավ բան չէր էլ կարող լինել, այսինքն` կարող էր՝ 15 ժամ)))։ Օգտվելով դպրոցի ընձեռած այս հնարավորությունից՝ իմ ընտրած ուսուցչի հետ կարողանում եմ պատրաստվել միասնական քննությանը։ Ինքնակրթության ժամերն օգտագործում եմ ֆիլմեր նայելու, լրացուցիչ կրթության առաջադրանքներս կատարելու համար։ Նաև շատ հարմար է շաբաթական 6 ժամ թենիսի մարզական ակումբի պարապմունքներին մասնակցելը, դա հնարավորություն է տալիս լինել մարզական վիճակում, ցրվել դասերից ու պարապմունքներից։ Նաև այս դասացուցակով ու այս կազմակերպման ձևով ես ավելի շատ հնարավորություն եմ ունենում զբաղվել իմ սիրած գործերով։ Անկախ նրանից, որ 12-րդ դասարանում եմ, որ առջևում քննություններ են, ես չեմ դադարել մասնակցել ճամփորդությունների։ Ճամփորդելը իմ սիրելի զբաղմունքներից մեկն է։ Փորձելով կարծիք հայտնել ԿԳ նախարարի այս փոփոխությունների մասին` կարող եմ ասել, որ ինձ համար արդյունավետ էր, քանի որ ունեմ հստակ պատկերացում` ինչ եմ ուզում սովորել, ինչն է ինձ հետաքրքիր, իսկ ինչը՝ ոչ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s