Ես ներկայանում եմ

Չգիտեմ՝ ինչից սկսեմ, ինչով վերջացնեմ: Չեմ հասկանում` պիտի ասեմ՝ վերջապես, թե՞ ցավոք սրտի… Ինչքա՜ն սպասված տարի, ի՜նչ հետաքրքիր կարգավիճակ՝ շրջանավարտ: Կրթահամալիրս «լքելու» ժամանակն է եկել, պայմանականորեն հեռանալու՝ հետևում թողնելով անմոռանալի տարիներ: Պիտի «ցտեսություն» ասեմ իմ արտասովոր դպրոցական կյանքին, Դիջիթեքին, Էկոտուրին, առավոտյան ընդհանուր պարապմունքներին, մեդիաուրբաթներին, բայց ոչ երբեք ընկերներին, դասավանդողներին, սեբաստացուն հատուկ ակտիվությանն ու ազատությանը: Չէ՞ որ  սովորող, անհատ, մտածող, ստեղծող հենց այստեղ եմ դարձել:Կարճ ժամանակ, ու ամեն բան կփոխվի: Ինչքա՜ն չավարտված գործեր կան, ինչքա՜ն չիրագործված մտքեր, ինչքա՜ն ասելու բան, որ պիտի հասցնեմ ասել հենց հիմա: Դպրոց, որ նման չէ ուրիշ ոչ մի դպրոցի: Միջավայր, որ ստիպում է ամբողջ էությամբ նվիրվել հենց այս դպրոցին: Անկրկնելի հարաբերություններ՝ առանց բացառության: Կրթահամալիրում եմ առաջին դասարանից ու գտնում եմ, որ տարիները շատ բան են տվել, շատ բան են փոխել իմ ինքնահաստատման գործում: Այսօր իրար կողք կողքի կոկիկ դասավորում եմ ամեն բան` հիշողություններս` թե՛ լավ, թե՛ վատ, անկեղծ ժպիտներ, անվերջանալի, ուրախ ու հետաքրքիր պատմություններ… Սովորել եմ ու դեռ պիտի սովորեմ, բայց հենց ավագ դպրոցական տարիները եղան շրջադարձային: Ձևավորվեց այսօրվա Վարդանը`իր բնավորությամբ, սկզբունքներով, արժանիքներով, համարձակությամբ ու ազատությամբ: Այո՛, իմ կրթահամալիրն ուրիշ է, շրջանավարտներից յուրաքանչյուրը՝ ամբոխի միջից տարբերվող: Իհարկե, այս հարցում մեծ դեր ունեն նաև մեր դասավանդողները: Մարդիկ, ովքեր հանում են մեր մտքերը քառակուսի վանդակից, ստիպում գործել ամենաանհավանականը, կերտում նոր սերունդ, բացահայտում յուրաքանչյուրիս առանձին- առանձին:

Հենց այստեղ կարողացա պատկերացնել ինձ ապագայում, հասկանալ ինքս ինձ  ու վերջապես կողմնորոշվել ապագա մասնագիտության հարցում: Ընտրել համապատասխանը այդքան մասնագիտությունների մեջ:

Գնալը միշտ էլ դժվար է, բայց միաժամանակ հետաքրքիր.հայտնվում ես նոր վայրում, որտեղ կողքիդ գտնվողները պիտի շատանան: Հենց սա է կյանքը՝ լի անվերջանալի «ցտեսություններով» ու «բարի գալուստներով» :

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s