Գրիգոր Նարեկացի

Գրիգոր Նարեկացին ծնվել է մոտ 951 թվականին՝ նշանավոր մատենագիր և եկեղեցական գործիչ Խոսրով Անձևացու ընտանիքում: Մանուկ հասակում Գրիգորը որբացել է մորից և իր հետագա կյանքի ցավագին պահերին՝ կարոտ գթության ու սփոփանքի, սուր կերպով զգացել է նրա բացակայությունը:
Վաղ հասակից Գրիգորը կրթվել ու դաստիարակվել է Վանա լճի մոտ գտնվող Նարեկ վանքում, որի վանահայրը իր մոր արյունակից ազգական, ժամանակի առաջադեմ, գիտուն ու լուսամիտ հոգևորական Անանիա Նարեկացին էր: Նարեկի վանքում էլ Գրիգորն անցկացրել է իր ողջ կյանքը, ուստի տեղի անունով կոչվել է Նարեկացի: Նա վախճանվել է 100 Читать далее

Մխիթար Սեբաստացի

Գիտամշակութային և եկեղեցական գործիչ Մխիթար Սեբաստացին Մխիթարյան միաբանության հիմնադիրն է:
Մխիթար Սեբաստացին ծնվել է Սեբաստիա քաղաքում, 1676-ի փետրվարի 7-ին։ Իսկական անունը եղել է Մանուկ, հետագայում, հոգևորական կոչում ընդունելիս դարձել է Մխիթար: Նախնական կրթությունն ստացել է տեղի Ս. Նշան վանքում: Աշակերտական տարիներից ի հայտ է բերել նկատելի հարցասիրություն, տրամաբանելու, վերլուծելու կարողություն, ունեցել է որոնող, սուր միտք, հատկանիշներ, որոնք գրավել են էջմիածնի նվիրակ Միքայել արքեպիսկոպոսի ուշադրությունը և դրդել նրան՝ պատանուն բերելու էջմիածին։Այստեղ, սակայն, Մխիթարի հետ վարվել են դաժանորեն, ոչ թե հետևել են նրա կրթությանը, այլ աշխատեցրել են որպես ծառա։ Հիասթափված միաբանների վերաբերմունքից, շրջապատի թանձր խավարից Читать далее

Չարլի Չապլին (նամակը դստերը)

Չարլի Չապլինի նամակի բովանդակությանը ընկալելով մտքիս մեջ նկարագրվեց հոր իդեալական կերպար, որը չցանկանալով ողղակի պարտադրել դստերը իր կամքը նամակում անընդհատ մտորումների տեղեր է թողնում։ Ցանկանալով ամրապնդել դստեր արժեքային համակարգը նա խոսում է այնպիսի թեմաներից ինչպիսիք են փողը, փառասիրությունը, նյութապաշտությունը և այլն։ Իմ կարծիքով Չապլինը գրում է շատ կարևոր մարդկային արատների մասին, որոնք ուղղակի ոչնչացնում են մարդու, կարելի է ասել, բոլոր Читать далее

Կանչը վերլուծություն

«Կանչը» հավերժական սիրո խորհրդանշ դարձավ ինձ համար: Սկսվեց սիրուց և վերջացավ սիրով: Կարելի է ապշել տեսնելով ծերունու սրտում զետեղված պատանի սերը: Ծերունու ապրումները, զգացմունքի հզորությունը, որը կարծես հավիտենական լինի: Քանի դեռ կա այդ ամուր սերը սրտում իմ կարծիքով ծերունին բոլոր պատանիներից էլ պատանի է, քանզի ամենայն հզորությունը մեր ծեր հոգուն տալիս է սերը: Ընդհանուր Читать далее

Մուշեղ Գալշոյան վերլուծություն

Գալշոյանի պատմվածքները յուրահատուկ են իրենց գեղեցկությամբ, պարզությամբ ու անմեղությամբ, <<Կանչը>> նույնպես բացառություն չէ: Շատ հրաշալի պատմվածք, որի ցանկացած դրվագ այնքան պատկերավոր է, որ մի պահ քեզ պատմվածքի մի մասն ես պատկերացնում: Գյուղացի մարդկանց մտածելակերպը շատ ազնիվ է, և բնականաբար ազնիվ է նաև սերը, խոսքը: Ազնիվ սիրով սիրահարվել էր Զորոն Ալեին: Բայց կարճ տևեց երջանկությունը.<< — էդ օր,- հենց պառավը հայտնվեց, Զորոն շարունակեց խոսքը,- էդ գարնան օր, որ Մարութա բարձրիկ վանք քու սերն ճիրեց մեջ իմ սրտին, Ալե՛, քու բոյ, ա՜յ, էսքան էր,- մի թիզ կտրեց գետնից:- Իմացա՞ր: էն օր ես ուշքի եկա, որ Ալեն՝ բոբիկ ու շաղոտ ոտքերով Читать далее

Ներսես Շնորհալի

Ներսես Շնորհալուց պահպանվել է գրական հարուստ ժառանգություն: Նա բազմաժանր գրող է և իր ստեղծագործական վաստակով մի նոր որակի է բարձրացրել հայ բանաստեղծական արվեստը:Շնորհալին ծնվել է Կիլիկյան Հայաստանին սահմանակից Տլուք գավառի Ծովք ամրոցում, որի տերն էր հայրը՝ իշխան Ապիրատ Պահլավունին: Ներսեսն իր ավագ եղբոր հետ հիմնավոր կրթություն է ստացել Կիլիկիայի Կարմիր վանքի Читать далее

Ակսել Բակունց

Ակսել Բակունց (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան, հունիսի 13 (25), 1899, Գորիս — հուլիսի 8, 1937), հայ խորհրդային արձակագիր, գրականագետ, կինոսցենարիստ, թարգմանիչ, գյուղատնտես, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ Գորիսի ծխական դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910 թվականին ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որի դասարանային բաժինն ավարտում է 1917-ին։ Հետագայում մանկավարժական աշխատանք է կատարում Զանգեզուրի Լոր գյուղում։ 1917-18-ին որպես շարքային զինվոր մասնակցել Читать далее

Ավետիք Իսահակյան

Ուսումնական փաթեթ

Անգիր սովորել 2 բանաստեղծություն

«Մի մրահոն աղջիկ տեսա», «Ռավեննայում», «Հավերժական սերը», «Սաադիի վերջին գարունը», «Լիլիթը»

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. հոկտեմբերի 30-ին Ալեքսանդրապոլի գավառի Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի անունը՝ Իսահակյան։Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից Читать далее

Ինքնաստուգում

1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում է.1) մանր-, միջօր-, ան-անալ, այժմ-ական

2) Սևանհ-կ, ծով-զր, հր-շ, գոմ-շ

3) նախօր-, մանր-աբան, հն-աբան, ան-


4) վայր-ջք, ամենա-ական, դող-րոցք, երբև-

2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում յա.

1) հեք-աթ, մատ-ան, Читать далее

Կոմիտաս

1869թ. սեպտեմբերի 26-ին (որոշ տեղեկություններով հոկտեմբերի 8-ին) Թուրքիայի Քյոթահիա քաղաքի մի երաժշտասեր ընտանիքում ծնվել է Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը: Երբ նա մեկ տարեկան է լինում կյանքից հեռանում է նրա մայրը: Իսկ 10 տարեկանում զրկվում է նաև հորից: Եվ մինչև 1881թ. ապրում է տատի հետ:
1881թ. թեմի առաջնորդը պետք է գնար Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար, և Գևորգ Դ կաթողիկոսը նրան պատվիրում է, որ նա իր հետ Читать далее