ԱՊՀ երկրների «Կարմիր գիրքը» կարող է լինել նաև էլեկտրոնային տարբերակով

 

 Մոտ ապագայում հավանական է, որ կլինի ԱՊՀ երկրների «Կարմիր գրքի» էլեկտրոնային տարբերակը։ Այդ մասին տեղեկացրել են միջպետական էկոլոգիական խորհրդի մասնակից պետությունների կառավարության անդամները։ ԱՊՀ երկրներից միայն Հայաստանն է ցուցադրել իր օրինակը։ Մեր երկրում նախագիծը կավարտվի մինչև տարվա վերջ: Էլեկտրոնային տարբերակում ներառված է ավելի քան 450 տեսակի հազվագյուտ բույսեր, 308 վերացող կենդանիներ և նույնիսկ 40 սորտի սնկեր։ Մինչ դեկտեմբեր մասնակից պետությունների խորհուրդները պարտավորված են ներառեն իրենց առաջարկները և արդեն հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Ռուսաստանում, մանրամասն կքննարկեն գաղափարի իրականացումը։ Գրքի էլեկտրոնային տարբերակը հատկապես կարևոր կլինի սահմանային անցակետերում։ ՀՀ ԲՆ փոխնախարար Խաչիկ Հակոբյանը ասում է,որ բոլոր աշխատակիցները կարող է ունենալ այս ծրագիրը և տեղանքում կողմնորոշվի։ Այս հարթակում կարելի է կենդանիներ ավելացնել ցուցակում և հետևել տեղանքում: Ուզակբայ Կարաբալին՝ Ղազախստանի հանրապետության էներգետիկայի առաջին փոխնախարարը խոսքում նշել է, որ ծրագիրը շատ կարևոր է որսորդների համար։ Մինչ կրակելը կարող են նայել սմարթֆոնում և համոզվել, որ այդ կենդանին կարմիր գրքում ներառված չէ։ Դա շատ ժամանակակից մոտեցում է։ Դրա համար անհրաժեշտ են համապատասխան ծրագրեր, համապատասխան դասընթացներ, մասնագետների վերապատրաստում, տեղեկատվության դասընթացներ և այդ ամենի ներառումը այս ծրագրում։

Հուսով ենք, որ ծրագիրը շատ շուտով կկարողանանք ներբեռնել մեր հեռախոսներում, համակարգիչներում:

Նյութի աղբյուրը՝ http://24.kz/ru/novosti2/obshchestvo/item/83245-krasnaya-kniga-stran-sng-mozhet-vyjti-v-elektronnom-formate

Оставьте комментарий